Հերթական մուտիտն են տարածում, արդեն նյարդայնանում եմ։
Վարունգ՝ 700֊800 դր․ գոյություն չունի այսպի սի գին, խանութներում այդ գնով միայն «Նազրվան» սորտն է վաճառվում, մնացած սորտերը 120-250 են։ Շուկայում էլ 100-200 դրամ է։
Ձմերուկը խանութներում 130-150 է, շուկայում՝ 110 դրամ։
Լոլիկը շուկայում 150-200 դր է, խանութում՝ 250, ջերմոցային սորտեր կան մինչև 500 դր։
Տավարի միսն անցյալ տարի էլ էր թանկ, այս տարի, ԱԱՀ-ի հետ կապված, սուպերմարկետում թանկ է, փոքր մսի խանութներում ու շուկայում 2600-2900 դր է, լրիվ փափուկը՝ 3000 դր։
Խոզի միսն անցյալ տարի փափուկը 3200 էր, չալաղաջը հասնում էր 4000-ի։
Ձուկը․ անցյալ տարի իշխանը 2000 էր, այս տարի՝ 1990, թառափը 2700-ից բարձրացել է 4400, բայց կիջնի։ Կարագն անցյալ տարի 5200 էր ամենաթանկ «Անքոր» ֆիրման, այս տարի իջել է 4600 ու էլի է իջնելու մի քանի ամսից։
Պանիր․ հիմա 1500 դրամ էլ կա, կախված է որակից։
ՀԳ. Ժողովուրդ, էս կառավարությունն էնքան կիքսեր է անում, փորձեք դրանցից կախվել էլի, ախպոր պես, դրել եք, էսքան չարչարվել եք, էսքան հերյուրանքներ եք գրել, իբր ի՞նչ, էս պանիկա գցելու իմաստը ո՞րն է։