Panorama.am-ը գրում է.

Ճարտարապետության պատմաբան  Կիրիլ Պաստերնակը հայտնաբերել է, որ Սանկտ Պետերբուրգում  Ալեքսանդրյան այգում  յոթ տարի է տեղադրված է ոչ այն մարդու հուշարձանը։ tvkultura.ru-ի հաղորդմամբ,  նա պարզել է, որ ֆրանսիացի ճարտարապետ դե Տոմոնի փոխարեն տեղադրված է շոտլանդացի քիմիկոս Թոմսոնի  հուշարձանը։ Քանդակագործ Ալեքսանդր Տարատինովը խոստովանել է, որ  պատմական անձերի կերպարները նա վերցրել է ինտերնետից։

«Մենք  դարձել ենք ոչ հավաստի տեղեկատվության գերիները, որոնք կան բաց  տիրույթում, որոնք հենց պատմաբաններ են տարածել, իսկ մյուսները  կրկնօրինակել։ Բոլորը մոլորության մեջ են եղել, նույնիսկ ես»,- ասել է քանդակագործը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել