Ընտրություններում քաղաքական ուժերի դեմ կիրառվող հակաքարոզչությունը մեր մոտ միշտ կացնային է:
Ու մեկ էլ հանդիպեցի այս գոհարին: Նման նուրբ գործ միայն բարձրակարգ պրոֆեսիոնալը կարող է անել: Ու մոտս հարց առաջացավ, ժառանգությունն այդքան լուրջ է դարձել, որ արդեն նման պրոֆեսիոնալի՞զմն են ոտի դրել:

Թերթ.ամ-ում գրվում է

«Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին ԱԺ մտնելու դեպքում կմիանա կոալիցիային, եթե ընտրություններն անցնեն ազատ, արդար և ժողովրդավար, հակառակ պարագայում կանցնի հրապարակից հրապարակ: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով մամուլում առկա այն հրապարակումներին, թե կուսակցությունը խաղեր է տալիս, այս հարցի շուրջ տարբեր դիրքորոշումներ ներկայացնելով՝ հստակեցրեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:»
Ստացվում է, որ հնչել է հարց. «Ի՞նչ եք խաղեր տալիս ու տարբեր բաներ ասում, կոնկրետացեք»
Հնչել է պատասխան. «կմիանանք կոալիցիային, եթե ընտրությունները արդար լինեն»:
Պահո, ժառանգությունը /գրել ՀԱԿ-ի բառապաշարից ցանկացած բառ, ասենք ԱԽՔ/ է, որ ասում էինք կեղծ են՝ կասի ռադիկալ ընդդիմադիրը:
Պահո, ժառանգությունը /գրել ՀՀԿ-ի բառապաշարից ցանկացած բառ, ասենք դհոլ/ է, որ ասում էինք հաճախորդ է՝ կասի իշխանությունը:

Հիմա լսենք իրական հնչած պատասխանը:
«Մենք ողջունում ենք քաղաքական մշակույթի բոլոր նորարար դրսևորումները, երկխոսությունը և այլն: Եվ կոնկրետ այդ թերթի համակրանքը վայելող քաղաքական ուժն ինքն էլ ունեցել է արժանի իր հետագիծը, որն էլ իրեն տարել է համագործակցության, հետո հակադրության. Սա քաղաքականություն է: Մեր դեպքում ես ասել եմ, որ եթե լինի Հայաստանի Հանրապետության արդի պատմության ընթացքոմ առաջին անգամ ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություն, ժառանգությունը չի բացառի համագործակցություն ցանկացած այլ ուժի հետ. Եթե դրանք լինեն: Իսկ եթե չէ, Ժառանգությունը կշարունակի ընտրությունից մինչև հրապարակ իր քաղաքացիական առաքելությունը մեր ժողովրդի կողքին»:

ա. պայման՝ աննախադեպ արդար ընտրություններ
բ. համագործակցություն
գ. չբացառել
դ. այլ ուժ
ե. [պայքար] ընտրություններում
զ. [պայքար] հրապարակներում
«համագործակցել այլ ուժի հետ» արտահայտությունը սիրուն փոխարինվել է «միանալ կոալիցիային»:
Կոալիցիա ասելով ու՞մ ենք հասկանում՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ:
Այլ ուժ ո՞վ կարող է լինել՝ ՀԱԿ:
Ավելացնեմ: Նույն հարցազրույցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատեց «կոալիցիա» երևույթը համարելով այն հակասահմանադրական:
Ավելացնեմ նաև հարցը՝ ՉԻ թերթը ձեզ մեղադրում է մեկ ՀԱԿ-ի հետ լինելու մեջ, մեկ իշխանությունների հետ խաղեր տալու մեջ ...
Րաֆֆին էլ պատասխանի սկզբում դիվանագիտորեն ասեց, որ դա զրպարտություն է, իր խոսքերով՝ «Այդ քննադատությունը նույնն է ինչ իշխանության քննադատությունը»:
Հիմա ի՞նչ, պրոֆի՞ է աշխատել: Կարծում եմ ոչ: Ուղղակի լրագրողների ականջները այսօրվա ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի վարած զոռբայության քաղաքական մշակույթում այնպես են կլիշեավորվել, որ մարդ ասում է հաղթած ուժ՝ հասկանում են կոալիցիա, մարդ ասում է համագործակցել, հասկանում են՝ մտնել, մարդ ասում է չի բացառվում, հասկանում են՝ պարտադիր, մարդ ասում է համալիր մոտեցում, նոր քաղաքական մշակույթ՝ մարդիկ դա փորձում են տեղավորել այսօրվա իրենց պատկերացումների մեջ: Լրագրողն ընդամենն այսօրվա ստերեոտիպերի զոհն է դարձել, ու, իրենից անկախ, կերտել է նման «հակաքարոզչական գոհար»: 

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել