Երեկվա հանրահավաքի հիմնական եզրակացությունները.

1) Ներկայիս Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի կառավարության (մեծ հաշվով՝ իշխանության) հիմնական խոչընդոտն է, որին շրջանցելու միակ ձևը հրապարակն է։ Մյուս կողմից՝ ԱԺ-ն Սահմանադրությամբ օժտված է մեծ լիազորություններով, ինչը բավական դժվարեցնում է այդ գործը։ Օրինակ՝ հանրաքվե չի կարող տեղի ունենալ առանց ԱԺ-ի որոշման։

2) Նիկոլ Փաշինյանը կարծես թե չի ցանկանում համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ և միայնակ է գործելու՝ իր թիմով։ Սա հնարավորություն է տալիս մյուս կուսակցություններին փոխելու իրենց դիրքավորումը դաշտում։

3) Քաղաքական դաշտը կարիք ունի ընդդիմության, բայց ոչ արդեն դեմոնիզացված գործիչների առաջնորդությամբ, այլ կերպ ասած ՝ 3-րդ ուժի տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել