Փաշինյանի ելույթի դրական ու բացասական կողմերին ավելի ուշ՝ ելույթի տեքստին կրկին ծանոթանալուց հետո կանեմ, բայց մի քանի հանգամանք, որոնք ֆիքսել եմ այս պահին:
1. Ամփոփելով կառավարման առաջին հարյուր օրը՝ վարչապետը, փաստացի, խոստացված դրույթներից, որպես կատարված փաստ, նշեց միայն կոռուպցիայի դեմ պայքարը:
2. Փաշինյանի ելույթի բովանդակությունը կառուցված էր ֆեյսբուքյան տրամադրությունների առանցքի շուրջ. ՖԲ մոնիթորինգն ակնհայտ աշխատում է վարչապետի գրասենյակում:
3. Ելույթի մի ստվար հատված նվիրված էր ոչ թե կառավարման հարյուր օրվան, այլ Քոչարյանի հարցազրույցին:
4. Փաշինյանը՝ որպես վարչապետ, բարոյական իրավունք չուներ Հանրապետության հրապարակից հայտարարելու, որ երկրի կառավարումն ընթանում է ՌԴ կատարված զանգերով: Դրանով նա հարվածեց սեփական Կառավարությանը:
5. Փաշինյանն օրենք խախտեց՝ Երևանի քաղաքապետի իր թեկնածուին գովազդելով: Դեռ ժամանակը չէր:
6. Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությամբ Փաշինյանը հայտարարեց, որ անելու է մի քայլ, ինչի համար ժամանակին քննադատում էր Սերժ Սարգսյանին. իշխանության մնալու համար Սահմանադրություն է փոխում:
7. Հանրապետության հրապարակից «հու»-երով Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների կոչով ալիևյան հռետորաբանության տարրեր մտցվեցին: