100-օրյակի միտինգին ընդառաջ «Տելեգրամում» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է, որ հոկտեմբերին Վանաձորում նոր գործարան կբացվի 20 մլն եվրոյի ներդրումի շնորհիվ։ Տակն էլ հեշթեգ է՝ #100օր շեշտելու համար, որ հենց նոր իշխանության, մասնավորապես իր թիմի (ինչի մասին էլ պիտի վկայի #փոխվարչապետ հեշթեգը) աշխատանքի արդյունք է դա։

Նա չի նշում, սակայն, թե ով է ներդրողը։ Նաև զարմանալի սեղմ ժամկետ է նոր ներդրողի համար արդեն հոկտեմբերին գործարան աշխատեցնելը։ Սկսեցի հարցուփորձ անել, ու Մանվելը միանգամից հիշեց, որ սա նախորդ կառավարության՝ Կարեն Կարապետյանի օրոք սկսած ծրագիր է 

Ներդրողն էլ իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» ընկերությունն է, իսկ 2017-ի հոկտեմբերին ԿԿ-ն անձամբ ներկա է եղել գործարանի հիմնադրմանը։

Տղե՛րք, նախորդների ծրագրերը շարունակելն ամոթ բան չի, շարունակում եք, լավ եք անում, այդպես էլ ասեք, բայց պետք չի դա ներկայացնել որպես ձերը։

Ու կոնկրետ հենց այս դեպքն էլ ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ էդ 100-օրյակի միտինգը սուր հարցերին պատասխանելուց և իրական խնդիրները քննարկելուց խուսափելու ձև է։

Image may contain: 1 person, standing and text

Image may contain: 5 people, people standing, suit and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել