Բրիտանացի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախատեսում են որդեգրել վեց ամսական աֆրիկացի աղջնակի, որին տեսել են մանկատներից մեկում իրենց մեղրամիսի ժամանակ։ Սա հաստատում է ամերիկյան Globe կայքը։ Ըստ պարբերականի տվյալների՝ Հարին և Մեգանը «սիրահարվել են ժպտերես երեխային հենց առաջին հայացքից»։ Սա թագավորական ընտանիքի պատմության մեջ առաջին դեպքն է լինելու։ Հարին և Մեգանը բախվելու են «հին գվարդիայի» առարկություններին։ Սակայն նրանք հաստատակամ են և պատրաստ են հասնել իրենց նպատակներին։

Նրանք պարզապես որոշել են և չեն դիմանում, թե երբ են ծնողներ դառնալու։ Մեգանը ցանկանում է մուգ մաշկով երեխա որդեգրել իր աֆրոամերիկացի մոր՝ Դորիայի պատվին։ Հարին էլ կողմ է։ Հատկապես, որ, ինչպես նշում է պարբերականը, նրա մայրն էլ, արքայադուստր Դիանան, նույնպես երազել էր Աֆրիկայից երեխա որդեգրելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել