Մեծ Բրիտանիայի Բաթայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարզումներից առաջ նախաճաշելը նպաստում է ածխաջրերի այրմանը և օգնում է ավելի արագ յուրացնել սնունդը ֆիզիկական ակտիվությունից հետո։ Այս մասին հաղորդում է MedicalExpress կայքը։

Հետազոտությանը 12 առողջ տղամարդ է մասնակցել, որոնք կամ առավոտյան են սնվել (կաթով վարսակի շիլա), կամ սոված են մնացել հեծանվային մարզասարքի վրա մեկ ժամյա վազքից առաջ։ Ժամանակային միջակայքը ուտելու և ֆիզիկական ակտիվության միջև երկու ժամ է կազմել։

Կամավորների երկրորդ խումբը նախաճաշից հետո երեք ժամ է հանգստացել։ Գիտափորձի ավարտին չափել են մասնակիցների արյան մեջ գլյուկոզայի և մկաններում գլիկոգենի մակարդակը։

Պարզվել է, որ նախաճաշը նպաստում է ածխաջրերի այրման արագությանը, որոնք պահպանվում են մկաններում գլիկոգենի տեսքով՝ մարզումների ժամանակ։ Նաև արյան մեջ շաքարի մակարդակի անկում է նկատվել։ Բացի այդ՝ նախքան ֆիզիկական ակտիվությունը սնվելը թույլ է տալիս արագացնել մարզումներից հետո ընդունած սնունդի մարսումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել