Aysor.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորման դեպքում պաշտպանական կողմը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

«Չեմ կարող կանխատեսել՝ Վճռաբեկ դատարանի որոշումն ինչպիսին կլինի, բայց եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ապա մենք, իհարկե, Եվրոպական դատարան կդիմենք», - ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել` հիմնվելով նախկին նախագահի անձեռնմխելիության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել