27-ամյա Դանիել Դրեյթոնը մեղադրվում է բուժքույրերի սպանության մեջ. նրանց հետ հանցագործը ծանոթացել է Tinder-ի միջոցով, գրում է Pulse-ը:

Նրան կասկածում են 7 սպանության մեջ:

Իր կյանքի 27 տարիների ընթացքում Դրեյթոնը բավականին շատ հանցագործություններ է արել. նրան ձերբակալել են խեղդելու փորձ կատարելու համար, դատավճռի չկատարման համար: Տղամարդը նույնիսկ մի քանի անգամ բանտարկվել է:

Հիմա նրան մեղադրում են 29-ամյա բուժքույր Սամանտա Սթյուարդի մահվան մեջ:

Մահացածների բարեկամների խոսքերով՝ զույգը ծանոթացել է Tinder-ի միջոցով, ինչից հետո նրանց մոտ զարգացել են հարաբերությունները, սակայն երբ աղջիկը որոշեց թողնել տղային, վերջինս սպանեց նրան:

Կասկածյալին հայտնաբերել են զոհերից մեկի տանը, սակայն արդեն Լոս Անջելեսում: Կնոջը տղամարդը ծեծել է և կապել:

Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտարարել է, որ 7 այլ սպանություններ է արել: Այս տեղեկությունը այժմ հետաքննվում է:

Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում համացանցով ծանոթություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել