Ամերիկացի Դուեյն Յուդը, ով Փեյսոն քաղաքից է, իր Cessna ինքնաթիռով մտել է սեփական տուն, որտեղ քնած էին նրա երեխան և կինը: Այս ամենը տղամարդն արել է, որպեսզի կնոջից վրեժխնդիր լինի: 

Տղամարդը պատահարից մի քանի ժամ առաջ հարբել էր և վիճել կնոջ հետ: Հարևանները ոստիկանություն էին կանչել: Ամուսիններին ձերբակալել էին: Բաժնում կինը ցուցմունք էր տվել ամուսնու դեմ և վերադարձել տուն: Մի քանի ժամ հետո տղամարդուն նույնպես ազատ են արձակել: Ոստիկանների ուղեկցությամբ տղամարդը տնից հավաքել է բոլոր իրերը և դուրս եկել: 

Ինչպես ավելի ուշ պարզվել է, նա գնացել է օդանավակայան, որտեղից էլ օդ էր հանել ինքնաթիռը:

Ոստիկանների խոսքերով՝ հրաշք է կատարվել, քանի որ հանցագործը, բացի իր տնից, ոչ մի տան վնաս չի հասցրել: Չափազանց մեծ արագությունից նա տեղում մահացել է: Տարածքում հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, ո՛չ կինը, ո՛չ երեխան չեն վնասվել:

Տղամարդուն արդեն մի քանի անգամ ձերբակալել էին ընտանեկան բռնության համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել