Զորակոչի նախօրեին զինվորի սպանությունը սառը ցնցուղ եղավ հայ զորակոչիկների և նրանց ընտանիքների համար:
Այն մարդկանց համար, ովքեր մոտ են կանգնած բանակին, բոլորովին գաղտնիք չէ, որ ՀՀ Զինված Ուժերը բաժանված է երկու խոշոր ֆրոնտների՝ օհանյանականների և խաչատուրովականների միջև: Վերջիններս ներքին թշնամանք են տածում միմյանց հանդեպ, չեն կատարում միմյանց հրամանները: Բոլորը խնդիրները սկսվում են այստեղից. գնդի հրամանատարը, տեսնելով այս վերնախավյան վենդետտան, հուսալքվում է և սկսում անտարբեր մոտենալ ծառայությանը, որն էլ բերում է մահվան ելքով դեպքերին, այնինչ պետք է կանխվեր և նախականխվեր առաջնահերթ հրամանատարության, այնուհետև ռազմական ոստիկանների կողմից: Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունը ինչ-ինչ հարցերով դրական արդյունք կտա, քանի որ ամեն օր ժամը 12:00-ից 16:00 քնող, գերմարդկային կոռումպացված տեղեկալներ ունեցող լիդերը հեռացվեց: Խաչատուրովականները վերածվել են բանակի համար «քաղցկեղի»:
Շատերն են այսօր խոսում ՀՀ Զինված Ուժերում տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին, որոնք ինքնին սին են և թյուր, երբ ասում են՝ արգելված է կոռուպցիան, այո՛, այն արգելված է միայն ստորադաս աշխատակիցների համար. կոռուպցիան կենտրոնացել է մի քանի խոշոր ստամոքսավորների ձեռքերում, որոնց թվին են պատկանում նաև Ռազմական Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այսպիսով՝ կենցաղային վատ պայմաններում ապրող սովորական սպան, ով հազիվհազ ամսական աշխատավարձով կարողանում է պահել իր ընտանիքը, դատապարտվում է ասենք 100 ԱՄՆ դոլար վերցնելու համար: Դատապարտվում է այն մարդու կողմից, ով կոռուպցիա վերցնում է հազարներով: Եվ այդ ամենից լավ տեղյակ է ՊՆ նախարարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/569865453058447
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել