ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Հրամանագրի մեջ ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:


Բացի այդ` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Օլեգ Եսայանը հետ է կանչվել նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Նախագահի 2 այլ հրամանագրերով՝ 2 պաշտոններում էլ Օլեգ Եսայանին կփոխարինի Արմեն Ղևոնդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել