Երբ թվում է՝ այլևս մարդկանց ոչնչով չես զարմացնի, հայտնվում է Ջուսն ու կոտրում կարծրատիպը: Սկանդալային երգչուհին երկրպագուներին շոկի է ենթարկել իր նոր՝ իրոկեզ սանրվածքով: Ինստագրամում հրապարակած լուսանկարներում Ջուսը կրում է շքեղ ոսկեգույն-մաքսի զգեստ ու ներկայանում իրեն հատուկ վառ դիմահարդարմամբ: Երգչուհին այս տեսքով օրերս ելույթ է ունեցել Ազատության հրապարակում:

Ջուսը նաև տեսանյութ է հրապարակել իր միկրոբլոգում։ Հոլովակում ուրախ ու «խենթությունների» սիրահար երգչուհին պառկած է բեմի վրա: Երգչուհին հոլովակը մեկնաբանել է այսպես. «Իմ խենթ ելույթն Ազատության հրապարակում»:

Մշտապես համարձակ կերպարներով ներկայացող երգչուհին այս անգամ էլ քննադատությունների ու քննարկումների մեծ ալիք է բարձրացրել:

38041272_224036021611716_1293530478950744064_n38149986_240718483440952_4625274667886706688_n38887440_1633919656730620_2201781625283411968_n

A post shared by Juice singer (@juicesinger) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել