POP-ի նոր թողարկումը հայկական կինոյում կնոջ ու մայրության խորհրդանիշ Գալյա Նովենցի մասին է… Նրա կյանքի դրաման՝ որդու մահից հետո… Ինչո՞ւ Գալյա Նովենցը որոշեց թողնել կինոն, թատրոնը՝ ԱՄՆ-ում թոռների կողքին լինելու համար: Տիկին Գալյայի ընտանիքի անդամների հետ զրույցում պարզվեց՝ վերջիններս հորդորում էին նրան մնալ հայրենիքում: Տիկին Գալյայի որդին ասում է՝ ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե նա հայրենիքում մնար: ԱՄՆ-ում միայնակ մնալուց հետո դերասանուհին վերջապես որոշում է վերադառնալ հայրենիք: Վերադառնում է՝ մահանալու...
Պարզվում է՝ «Մեր մանկության տանգո»-ում Սիրանույշի դերը ամենևին Նովենցի համար չէր նախատեսված, և այդ առիթով մեծ աղմուկ էր բարձրացրել հենց դերասանուհին: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը մեր խնդրանքով վերհիշում է դրվագը: Հաղորդման հյուրերն են նաև տիկին Գալյայի որդին՝ Հակոբ Ղազանչյանը, թոռնուհին՝ Մարիամ Ղազանչյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, դերասաններ Ազատ Գասպարյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը և այլք...