Այս անգամ Ֆեյսբուքի օգտատերերը բաժանվել էին երկու մասի, ոմանք քննարկում են «Տաշիր 2013» մրցանակակիրներին, ոմանք էլ կանխատեսումներ են անում, որ տեղը կգրավեն մեր տղաները Եվրատեսիլում, և նշում են իրենց ֆավորիտներին: АrmStar.am-ը շարունակում է հետևել նրանց գրառումներին:

Քանի դեռ չէին մենկարկել «Տաշիր 2013» մրցանակաբաշխությունը և «Եվրատեսիլ» մրցույթը, մեր աստղերը տարված էին առօրյա գրառումներով:

Կատարվել է երգչուհի Սոնա Շահգելդյանի երազանքը. «Վերջապես կայացավ իմ մեծ երազանքը, եղա Կաննի փառատոնում, որի համար շատ ուրախ եմ», -գրում է երգչուհին:

Անահիտ Սիմոնյանի և Հայկոյի որդու` Արման Հակոբյանի ծննդյան օրն է, նա դառնում է երկու տարեկան, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է երգչուհի մայրիկը. «Happy B-day Armaaaann!!!:)))))»:

Ոճաբան Ֆաինա Հարությունյանն էլ որոշել է կանխատեսել, թե որ տեղը կզբաղեցնի մեր ներկայացուցիչը. «Օգնեք ինձ, ստավկա եմ դնում, ո՞ր տեղում են մերոնք լինելու»:

Հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը, տեղադրելով Ֆեյսբուքում օդանավակայանում արված լուսանկարը, գրում է. «The staff is ready!! Going to Tashir!!»:

 Սիրուշոն էլ, տեղադրելով ինքնաթիռում արված լուսանկարը, պարզապես գրեց. «Up in the air...»:

Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ շատ-շատ, շաաաաատ է ուզում. «Ուզում եմ մենք հաղթենք, շատ եմ ուզում, բայց եթե չհաղթենք էլ, միևնույն է շատ ուրախ եմ, որովհետև մեր երկիրը պատվով ներկայացավ, ինչի համար շաաաատ շնորհակալ պետք է լինենք ԴՈՐԻԱՆՍԻԻԻԻՆ ♥»:

Երգչուհի Սիլվա Հակոբյանի ընտանիքն էլ հանդես է եկել կոչով. «Dear Armenians don՛t forget to vote today!!! If we become one, we can win!!! Goooo Armeniaaaa, Gooo, Goooo!!!»:

«Տաշիր 2013»-ի պատվավոր հյուրն էր իսպանացի երգիչ  Էնրիկե Իգլեսիասը, մեր երգիչները բաց չթողեցին նրա հետ լուսանկարվելու առիթը. «Me and Enrique Iglesias!», - գրում է երգիչ Սարոն:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել