Այսօր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին Քոչարյանի մամլո ասուլիսի անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»: Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Իսկ ովքեր են նրանք կոնկրետ: Ահա խնդրեմ.

1. Ամիգո Ղուկասյան – Նիկոլ Փաշինյանի օգնական/վարորդ, «Քայլ արա» շարժման անդամ
2. Արմեն Մկրտչյան - Օսիպյանի՝ ոստիկանապետ նշանակվելուց հետո դարձել է ոստիկանապետի խորհրդական, «Քայլ արա» շարժման անդամ
3. Վահան Կոստանյան - Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար (ձևականորեն ազատվեց աշխատանքից բանակից ազատման տարկետում ստանալու համար), «Քայլ արա» շարժման անդամ
4. Դավիթ Պետրոսյան - Տարկետման իրավունքի դեմ պայքարի ղեկավար, աշխատում է Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Հոդված 3» մամուլի ակումբում, «Քայլ արա» շարժման անդամ (Դ. Պետրոսյանն իր հետ մի խումբ ուսանողներ էր տարել)
5. Արամ Մանուկյան - ակտիվիստ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը, ՔՊ ցուցակով մասնակցելու է ավագանու ընտրությանը
6. Լևոն Զաքարյան - ակտիվիստ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը, ՔՊ ցուցակով մասնակցելու է ավագանու ընտրությանը
7. Արտուշ Չիբուխչյան - ակտիվիստ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը,
8. Էդգար Գասպարյան - ակտիվիստ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը, ՔՊ անդամ է
9. Վահրամ Թոքմաջյան - ՀԱԿ անդամ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը
10. Կարեն Թովմասյան - ՀԱԿ անդամ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը
11. Տիգրան Առաքելյան - ՀԱԿ անդամ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը
12. Աշոտ Ադամյան - ՀԱԿ անդամ, դերասան մասնակցել է «Քայլ արա» շարժմանը
13. Վազգեն Մանուկյան - ՔՊ անդամ, մասնակցել է «Քայլ արա» շարժմանը
14. Տիգրան Մազմանյան - ՔՊ անդամ, Հանրային ռադիոյի դուռը կոտրողն էր, հիմա աշխատանքի է անցել Սփյուռքի նախարարությունում

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների՝ ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ, ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիներից մեկը, մտքի տեռոր: Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնելու ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարներն իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել