Հետևություններ չանող սերնդի սխալներն անկախ իրենց կամքից կրկնակի ու անդառնալի են դառնում, հետևանքները՝ անվերականգնելի…
…Ամեն մի զինվորի սպանության դեպք արդարացի ցասումի, լուռ ու բարձրաձայն բողոքի պատճառ է դառնում: Ամեն մեկն իր բողոքը հայտնում է յուրովի՝ վստահ լինելով, որ ամենաճիշտն ինքն է, չնայած ես միշտ համարել եմ, որ կորստի ցավը ժամանակի հետ զգալու է միայն ծնողը, մերձավոր հարազատը, երբ շուրջը դատարկություն է, ապրելու իմաստը՝ ոչինչ, խելագար ու անհույս սպասումով, որ մի օր որդին տուն կգա…
Իսկ մենք իրավիճակային ռեակցիայից հետո խուսափում ենք բուն թեմայից, հարցերի հարցից…
Լուծե´ք պատերազմի հարցը, պարոնայք, լուծե´ք…ավելի ճիշտ՝ գտե´ք խաղաղ գոյակցության ձևը հարևանի հետ…
…Տղերքը զոհվեցին պատերազմում, որ իրենց զավակները ապրեն իրենց երազած հայրենիքում՝ խաղաղ ու բարեկեցիկ: Ստացվում է, որ հիմա նրանց զավակների զոհվելու ժամանակն է՝ անորոշ ու մշուշոտ ապագայի համար…
…այսպես հայրենիք չեն կառուցում, այսպես հայրենասիրություն չեն խաղում, այսպես ամեն մեկը յուրովի հեռանում է իր տնից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել