Մի վերջին անգամ կանդրադառնամ այս թեմային: Ու կլռեմ:
Երեկվան: Որի մեջ ենք դեռ շատերս:
Կադրերը ողջ գիշեր պտտվել են գլխիս մեջ: Վերցնում են զոհված Լյուքսի դին, դնում, էլի վերցնում, էլի տանում... Եթե մեր երրորդ աչքը բաց լիներ, մենք հաստատ կտեսնինք պատանեկի մարմնից պոկված, երեք օր աստրալում պտտվող նրա էֆիր մարմինը... Երեք օր այդ մարմինը` մինչ հող դնելը, դեռ կապ է պահում ֆիզիկական մարմնի հետ:
Հետո յոթ օր` գերզեմանի վրա է շրջում: Քառասուն օր նա շրջում է այն տեղերը, ուր սիրել է լինել ննջեցյալը... Դրա համար քառասուն օր մեր նախնիները չէին հանգցնում նրա սենյակի, տան լույսը... Կգա, թող մութ չլինի, կգա, թող չմտածի` իրեն մոռացել, լույսը իր հետեւից մարել ենք... պատմում է «պրիտչան»:
Եւ այն, ինչ կատարվում էր պատանու շուրջը երեկ, ինչ մենք ֆիզիկական աչքով տեսնում էինք, ոչ միայն ահավոր էր, այլեւ ինքն այլեւս կապ չուներ դրա հետ:
Նա, ըստ Մուդիի ինստիտուտի ուսումնասիրությունների (եւ ինչու միայն` է՜ դեռ «Մեռյալների գրքից», եւ ընդհանրապես` ըստ հոգեւոր գիտության) կլինիկան մահվան հանգույն` «ժապավենի վրա» նայում էր իր ողջ կյանքը` անցնում նրա ներքին բովանդակության միջով, Աստծո առաջ գնահատելով այն:
Սա է պատճառը, որ թե՛ մեր նախնիները, թե՛ հոգեւոր գրագիտություն ունեցող ազգերը չեն լացել հանգույցյալի կողքին, չեն խոսել, աղոթել են միայն` լռելյայն: Որպեսզի չխանգարեն նրան` կենտրոնանալ, որովհետեւ նա անչափ կարեւոր անցումի մեջ է` «այս կողմից»` «այն կողմ», ուր չափումները մարդկային չեն, ուր էներգետիկան բոլորովին այլ է, եւ ցանկացած շեղումը` դժոխք քաշելու ուժ ունի, որովհետեւ այդ պահին նրա հոգու համար մեծ պատերազմ է ընթանում բարիների ու չարերի միջեւ` ըստ նրա արած չար ու բարի գործերի:
Ահա թե ինչու մենք փակում ենք նաեւ հանգուցյալի կողքին, տանը գտնվող բոլոր հայելիները... Նայե՞լ եք Տարկովսկի. միայն նրա նման մեծ տղան ու հոգին կարող է այսպիսի ընկալումներ որսալ, փոխանցել... Հայելիները արտացոլելու մեծ ուժ ունեն. նրանք կրկնապատկում են էներգիան ու հետ դարձնում... եւ երբ տանը կա հանգուցյալ, աստրալը ջեղքվում է, չարերը նույնպես իջնում են, եւ որպեսզի նրանց էներգիան չբազմապատկվի, հայելիները մեր նախնիները փակել են, մինչ ննջեցյալին հողին հանձնելը... որպեսզի ոչ ննջեցյալը եւ ոչ էլ իրենք չվնասվեն անվերադարձ, որովհետեւ «երկինի տակ» շատ ուժեր կան, որոնք չեն զորում բարձրանալ, անվերջ մարմին-մարմնավորում են ուզում, որպեսզի իրացվեն:
Ահա թե ինչու էի ես երեկ սարսափած, երբ տեսա այդ կադրերը...
Սարսափած էի այդ երեխայի համար: Նրա ծնողների համար: Բոլոիս համար: Էս երկրի համար:
Ուր ոչ միայն տարրական գիտելիքներ չկան:
Ուր պատշաճություն չկա` նախնիների ոնատեղը պահելու: Գոնե:
Ուր կարող են նույնիսկ դիակը դարձնել քաղաքական հարցեր լուծելու, զգայական անչափ մեծ դաշտը իրենցով անելու դժոխայնությունը:
Չհասկանալով, թե ինչ մեծ կրակի հետ են իրենք խաղ խաղում:
Հ.Գ.Պետք չէ մոռանալ. Աստված այրող հուր է:
Ու սա պետք է հիշեն թե՛ իշխանությունները, թե՛ նրանց դեմ կանգնածները:
Թե բոլորս` վերից վար:



