Քոչարյանի գործով վճիռն աննախադեպ է նորագույն Հայաստանի պատմության մեջ, երբ դատարանն առանց զանգի և զուտ օրինական հարթությունում նման ռեզոնանսային գործ է քննում և որոշում կայացնում: Նիկոլը, իմ կարծիքով և իմ աչքերում, միլիոն «աչոկ» հավաքեց սրանով: Հիմա ո՞վ կարա ասի, որ մեր դատարանն անկախ չէ: Ես, որ Նիկոլին չեմ սիրում, խոստովանում եմ, որ սա Նոր Հայաստանի համար մեծ նվաճում է, երևի ավելի մեծ, քան մնացած բոլորը:
Բայց արի ու տես՝ զոմբիներն արդեն Նիկոլին են սկսում կծմծել, թե բա՝ ճնշում են գործադրել վրեն, վախեցրել են, Պուտիննա զանգել դատավորին, սաղ շոու էր, Քոչարյանը Նիկոլի հետ պայմանավորվելա, ֆլան-ֆստան:
Վերջը ես եմ սկսելու Նիկոլին պաշտպանել էդ դեգեներատներից, որոնք երեկ մի բան էին երգում, իսկ հիմա իրենց տուպոյությամբ Նիկոլի հեղինակությունը գցելու են: Զոմբիները հենց դրանով էլ վտանգավոր են` տուպոյ են, անսկզբունքային ու ագրեսիվ: Էսօր քեզ փառաբանելու են և աստվածացնելու, իսկ վաղը նույն ուժգնությամբ հայհոյելու և ատելու: