Երբ մենք վերջապես հասկանանք, որ բարոյական հաղթանակ ասածը միֆ է, ամեն ինչ իր տեղը կընկնի: Իհարկե պարտությունը մարդու համար է, բայց եթե դու հանձն ես առել մի ողջ երկիր ներկայացնել որևէ մրցույթում, ուրեմն քո միակ նպատակը պետք է լինի հաղթանակը, ու պիտի չնեղվես, եթե պարտվելիս քեզ քննադատեն: Եթե մի մրցույթ ի սկզբանե գիտես, որ սարքած է, կամ ցածրաճաշակ է, կամ ուշադրության արժանի չէ, մի՛ մասնակցիր: Ոչ ոք քեզ չի ստիպում: Իսկ եթե մասնակցում ես, ապա պատրաստ եղիր ցանկացած անակնկալի: Հիմա որ հաղթեինք, միաբերան գոռալու էինք, որ ամեն ինչ արդար էր, հալալ է ժյուրիին: Դա շատ սխալ մոտեցում է, ու նման տրամաբանությամբ շարժվելով` դեռ երկար ենք անհաջողություններ ունենալու: Մեկ էլ մի կարևոր բան` նման խայտառակ արդյունք ցույց տալուց հետո բարոյական կլիներ գոնե, որ տեղի կազմակերպիչները իրենց տեղը զիջեին ավելի արհեստավարժ մասնագետների:



