Panorama.am-ը գրում է.

Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը օգոստոսի 11-ին քննարկել է հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի և Մասիսի քաղաքապետի տեղակալ, փաստաբան Նորայր Հակոբյանի արտոնագրերի գործողությունը կասեցնելու հարցերը:

ՓՊ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրել է, որ հանրային պաշտոններ զբաղեցնելն անհամատեղելի է համարվում փաստաբանական գործունեության հետ և հիմք է հանդիսանում փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման համար: Նկատի ունենալով, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայության անցած անձ, իսկ հասարակական հիմունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի և Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտոնները համարվում են հանրային պաշտոններ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նորայր Հակոբյանի փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը ենթակա է կասեցման:

Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  «Ես կբողոքարկեմ իմ արտոնագիրը կասեցնելու մասին որոշումը դատարան (հայցն արդեն պատրաստել եմ) և համոզված եմ, որ գործը հաղթելու եմ  և բացարձակապես չեմ մտահոգվում Արա Զոհրաբյանի կողմից իմ անձի նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքից»։

Փաստաբանների պալատի խորհուրդը նույն օրը քննելով քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված թիվ ԿԳ-18107 կարգապահական գործը՝ որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել