Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջնագծում ծանր վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող Սամիթ Իսրաֆիլովը։ Տարօրինակն այն է, որ ադրբեջանական կողմը դեռ այլ տեղեկություններ չի տվել վիրավոր զինծառայողի մասին՝ կոչում, տարիք և այլն։ Հնարավոր է, որ զինծառայողը սպա է և հատուկ ստորաբաժանման ծառայող։

Վերջին օրերին հայկական կողմը հայտարարությամբ հանդես էր եկել, որ ադրբեջանցիները սադրիչ գործողություններ են իրականացնում, դրան զուգահեռ լարված են թշնամու զինծառայողների հարաբերությունները։ Ահա այդ ամենի արդյունքում հայկական բանակի պատժից գործողություններից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց մեկ վիրավոր զինծառայողի մասին։

Առաջնագծում կատարված ցանկացած սադրիչ գործողությունից տուժած զինվորի համար պատասխանատու է բացառապես ադրբեջանական կողմը, քանի որ իրենց բանակի անգրագետ ռազմական ղեկավարությունը զինծառայողներին օգտագործում են որպես կենդանի թիրախ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել