Ամերիկացի գիտնականները կապ են գտել ֆիզիկական ակտիվության և քաղցկեղի զարգացման միջև: Նրանց կարծիքով՝ հաստ աղիքի քաղցկեղի պատճառներից մեկը նստակյաց կենսակերպն է՝ գրում է iz.ru-ն:

Հետազոտությունների հեղինակներից մեկի՝ Էրիկ Ուոթերսի կարծիքով՝ անբավարար ֆիզիկական ակտիվության դեպքում քաղցկեղի զարգացման վտանգը մեծանում է, սակայն մարդիկ դրա մասին քիչ են տեղեկացված:

«Մարդիկ սովորաբար գիտեն, որ բավարար ֆիզիկական ակտիվության բացակայությունը կարող է մեծացնել շաքարային դիաբեթի կամ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացումը: Սակայն քչերը գիտեն, որ անգործությունը կարող է հանգեցնել նաև քաղցկեղի զարգացման»,- ասել է Ուոթերսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել