Parker Solar Probe նորագույն զոնդը օգոստոսի 10-ին դեպի Արեգակ է «ճանապարհ ընկել» և այնտեղ Երկրի 1․1 մլն բնակիչների անուններով հիշողության քարտ կհասցնի։ Այս մասին հայտնել են NASA-ում։

Սարքավորումն արձակել է Delta IV Heavy հրթիռ-կրիչը, Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։

«Փարքեր» զոնդն անվանակոչվել է ի պատիվ աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի, որը սահմանել է «արեգակնային քամի» տերմինը։

NASA-ում ակնկալում են, որ զոնդը կկարողանա բացահայտել Արեգակի գաղտնիքները և «միակ աստղի ընկալման հեղափոխություն կիրականացնի, որը մենք կարող ենք ուսումնասիրել մոտ հեռավորությունից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել