Անշուշտ, լուրջ մտահոգություններ և անհանգստություններ ունենք ,,Եվրատեսիլում,, մեր ունեցած արդյունքների առթիվ: Սակայն, ի վերջո, շատ վաղուց հարուստ մշակույթ ունեցող երկրները չեն կարևորում այդ մրցույթը, մասնակցում են ընդամենը մասնակցելու համար... Եթե Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում, վարձում լավագույն բեմադրիչներ ու PR-շիկներ, հասկանալի է, ինքնահաստատվելու կարիք ունի: Նույնը` մի շարք այլ երկրներ... Մաքրենք մեր ներքին դաշտը, դուրս նետենք հնոտիքը, բայց շատ լուրջ չմտածենք այս ամենի մասին: ,,Եվրատեսիլն,, ընդամենը թեթև, խորքային ոչինչ չունեցող շոու է: Մի բան էլ, ես վերջերս հրապարակավ խոսեցի այսպես կոչված եվրոպական արժեքների մասին... Եվրոպան միատարր չէ, այն ձևավորվել է բազմաթիվ դեռևս չկայացած, մշակութային թույլ հենարաններ ունեցող երկրներից, մի շարք երկրներում սկսել են քվեարկություններն անտեսվել բնիկների կողմից` այդ ,,հաճույքը,, թողնելով եկվորներին.... Այնպես որ, մտածենք, թե ինչպես աշխարհին մատուցենք Տիգրան Մանսուրյան, Աշոտ Զոհրաբյան, երիտասարդ կոմպոզիտորների այն սերնդին, որն արդեն ինքնատիպ քայլեր է անում: Մտածենք Եվրոպային զարմացնելու մեր կերպարվեստով և գրականությամբ... Թե չէ երեք րոպեանոց հաճույքի հաղթանակները ընդամենը քաղաքական ու շատ քիչ էլ մշակութային խաղեր են...



