Ասում են՝ մահվանից հետո մարդու հոգին 40 օր ճախրում է երկրի վրա։ Դա չի վերաբերում մեր ծնողներին։ Նրանք միշտ են մեր կողքին։ Նրանց հոգին մեր մեջ է։ Արյունն ու մարմինը մենք ենք` նրանց զավակները։ Մարդն ապրում է այնքան, քանի դեռ մենք հիշում ենք նրա մասին (անվերջ մխիթարող խոսքեր, որ լսում եմ բոլորից)։ Հեշտ չէ՛։ Ու էլ երբեք հոգիս չի թեթևանալու։ Ես 8 տարի առաջ հրաժեշտ տվեցի հորս։ Ցավը չի պակասել, հազարապատկվել է։
Դավիթ, Նադյա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել