Հոգեբանական խախտում եմ նկատում բոլոր ստատուսները նայելուց հետո. Ինձ թվում ա՝ քանի որ մեզ համար խնամի-ծանոթ-բարեկամը մեծագույն արժեք ա, նույն տրամաբանությամբ դատում ենք նաեւ այլ ազգերին: Ես համոզված եմ, որ Ադրբեջանին 12 միավոր տված լիտվացիք ընդհանրապես տեղյակ էլ չեն մեր կոնֆլիկտի մասին եւ նրանց էդ երգն ա դուր եկել ուղղակի (երգն իսկական փոփ էր՝ մեծ մասսաների գրավող): Մենք, ինչպես միշտ, ինքնախարազանում ենք մեզ եւ զրպարտում այլ ազգերին: Էդ ՛՛եթե մեզ հետ չես, մեր դեմ ես՛՛ նախնադարյան մտածելակերպը կարելի ա թողնել եւ ընդունել իրերն այնպիսին, ինչպիսին կա: Ոչ մեկ հայերի ԻՆԱԴՈՒ չի քվեարկել, մի կենտրոնացեք էդքան մեր վրա: Մարդկանց դուրը հիմա Դանիան ու Ադրբեջանն ավելի են եկել, քան Հայաստանը, նորմալ ա, մրցույթ ա ու էդ 18-րդ տեղում մեկը պիտի լիներ չէ? հիմա մենք ենք, ընդունեք ու մի քիչ հանգիստ ապրեք, թողեք մենք էլ հանգիստ ապրենք էլի:



