Google ընկերությունը մի մեխանիզմ է արտոնագրել, որը կարող է սոցցանցերում ճանաչել մարդուն։ Այս մասին գրում է The Next Web-ը։ Ըստ արտոնագրի նկարագրության՝ ցանկացած օգտատեր կարող է Google-ի նկարներում բեռնել մարդու լուսանկարը, իսկ արհեստական բանականությունը կգտնի սոցցանցերում նրա բոլոր հաշիվները, նույնիսկ նրանք, որոնք նա թաքցնում է, իսկական անունը, տան հասցեն, աշխատավայրը և հոբբին։ Փորձագետներն արդեն ասել են, որ համակարգը կարող է ցանկացած մարդու հետևել և կխախտի մարդկանց ազատությունը։

Հնարավոր է, որ օգտատերերը չկարողանան փորձարկել ծրագրային ապահովման վերջնական տարբերակը, քանի որ այն մշակվում է միայն հատուկ ծառայությունների հարցումով, նշում է պարբերականը։

Փնտրման համակարգը հաշվի է առնելու ոչ միայն լուսանկարներն ու տվյալները, այլև տվյալ անձին գտնելու է այլ մարդկանց էջերում, որոնք պոտենցիալ ընդհանուր ընկերներ կամ հետաքրքրություններ ունեն։

Google-ի ճարտարագետները գտնում են, որ արհեստական բանականությունը կկարողանա 100% ճիշտ որոշել դեմքի բնորոշ գծերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել