Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, որոնք «ընտանեկան» վարտիք են կրում, սերմնահեղուկում սպերմատոզոիդների խտությունը ավելի բարձր է, քան նրանց մոտ, որոնք նախընտրում են մարմնին կիպ կպած ներքնազգեստները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Human Reproduction ամսագրում։

Որպեսզի սպերմատոզոիդները կանոնավոր կերպով թարմացվեն, ամորձիներում պետք է միշտ որոշակի ջերմաստիճան պահպանվի։ Որպես օրենք այն միշտ երկու աստճանով ցածր է մարմնի ընդհանուր ջերմաստիճանից։ Միայն այդ դեպքում է հնարավոր նորմալ սպերմատոգենեզը։

Հետազոտողները 18-56 տարեկան 656 տղամարդու տվյալներ են հավաքել, որոնք 2000-2017 թվականներին դիմել են Մասաչուսեթսի համալսարան՝ անպտղությունը բուժելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է սերմնահեղուկի և արյան նմուշները, ինչպես նաև հայտնել է, թե վերջին երեք ամիսների ընթացքում ինչպիսի ներքնազգեստ է կրել և պատասխանել է կենսակերպի վերաբերյալ մի քանի հարցի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել