Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ Ջոն Հոպկինսի համալսարանից, հայտնում է Daily Mail-ը:

Հետազոտողները յուրահատուկ փորձ են կատարել. կամավորներին խնդրել են ձեռքը մտցնել սառույցով ջրի մեջ: Փորձի ժամանակ մասնակիցների մի մասը գտնվել է սովորական սենյակում, մյուս մասը՝ սենյակում, որի պատերին կախված են եղել էրոտիկ լուսանկարներ ու պաստառներ:

Արդյունքում՝ նրանք, ովքեր ձեռքը ջրի մեջ են մտցրել սովորական սենյակում, կարողացել են դիմանալ միջինը 1-2 րոպե: Իսկ մյուս սենյակի կամավորները դիմացել են 4 րոպե:

Բանն այն է, որ սեքսի մասին մտքերը հեռացնում են ցավից և անհարմարությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել