Չորս սուբյեկտիվ պատճառ թե ինչու Հայաստանը Եվրատեսիլ 2013 մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը: Գոռի տաղանդի և նրա փայլուն կատարումի մասին ոչ ոք կասկած չունի և 2-րդ կարծիք այստեղ չի կարող լինել: Ինչքան էլ ինքս շատ եմ հավանում Գոռին որպես երգիչ` միշտ էլ նշել եմ Դորիանսի մասին, որ հայերեն երգերը շատ քիչ են նրանց երգացանկում ու շատ է նմանակումը արտասահմանյան մի քանի լեգենդար խմբերի` անուններ չնշեմ: Տղաները բոլորը շատ տաղանդավոր են, սակայն Հայաստանում շատ դժվար է այդ տաղանդը դրսևորել էֆֆեկտիվ ձևով` առանց մեծ գումարներ ծախսելու: Սա ուղղակի թեմայից դուրս հիմա անցնեմ պատճառներին:
1. Երգի սխալ, շատ սխալ ընտրություն (ինչքան էլ հեղինակը աշխարահռչակ մարդ է, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դա այստեղ ոչ մի կապ չունի),
2. Գոռը պետք է մասնակցեր առանձին` ոչ խմբով, քանի որ բացի վոկալից, ոչ մի գործիք կենդանի չկա այստեղ, իմաստ չուներ նման ձևով ներկայանալ,
3. շոուի բացակայություն: Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ որ Գոռը նման չէ Եվրապական քույրիկի տեսքով տղաներին` որոնց շատ են սիրում աղջիկները և ինչու չէ տղաները նույնպես(եթե կարելի է իրենց տղա անվանել): Ուստի այս բացը պետք է ծածկվեր շոույով,
4. ընտրական փուլի բացակայություն: Եթե հույսերս դնում ենք սփյուռքի վրա ապա պետք է նաև մասնակից ուղղարկելուց առաջ հաշվի առնենք մեր հայրենակիցների կարծիքը և կատարենք նորմալ, արդար քվեարկությամբ ընտրություն` այսինքն քվեարկություն ոչ Հայաստանում, այլ սփյուռքում պլյուս անաչառ ու ժողովրդական ժյուրի:
Հիմա անեմ իմ եզրակացությունը.
բոլոր ասում են, որ սա քաղաքականություն է, բայց այս դեպքում քաղաքական ոչինչ ես չեմ տեսնում կոնկրետ Հայաստանի հետ կապված: Ինձ համար արվեստի մեջ թշնամիներ չկան, եթե Ադրբեջանը կամ Թուրքիան լավ է երգում ու ներկայանում, ես երբեք չեմ կարող ասել որ վատն են, ուղղակի չեմ քվեարկի նրանց օգտին և վերջ` հասկանալի պատճառներով: Ուսումնասիրելով արտասահմանյան ֆորումներ շատ չնչին մի քանի կարծիք գտա Հայաստանի ու Հայաստանի մասնակցության մասին, այսինքն այստեղից հետևություն, որ երգը այնքան չհիշվող է եղել, որ նույնիսկ չի տպավորվել մարդկանց մոտ:
Կարճ ու կոնկրետ ներկայացրել ենք վատ երգ, հիանալի կատարում և 0-ի հավասար շոու: Մնացած ենթադրությունները թողնում եմ ձեզ ու նորից կրկնում, որ սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: