Գաղտնիք չէ, որ ի սկզբանե չեմ ընդունել Շանթի գաղափարախոսություն, մոտեցումները։ Այս տեսագրությունը արդեն հինգ տարի է՝ անընդհատ նայում եմ, ու տեսակետս չի փոխվում։ Հեղափոխություն եղավ, սկսեցին շահարկել, թե քաղբանտարկյալ Շանթին ինչո՞ւ չեն ազատում, վայ, Նիկոլը վախենում է, բան, նա արդար չէ և այլն։
Հիմա խնդրում եմ՝ նայեք տեսանյութը, լսե՛ք լեքսիկոնը, ընկալեք բռնության կոչերը, հայհոյանքները, և Շանթի համակիրներին ու ընդհանրապես բոլորին մի հարց ուղղեմ․ եթե քաղբանտարկյալ է, կուզեի՞ք Շանթին տեսնել պետության առաջնորդի դերում, երբ ասում է, որ մլիցեքը սաղ բ** են՝ ինքը նախկինում լինելով ոստիկան, բերդերը պիտի բացվեն, սաղ դուրս գան, ու ճիշտ գողականները պիտի որոշեն՝ ով մնա, ով՝ չէ, եթե կուզեիք, ապա ո՞ր պաշտոնում կուզեիք տեսնել, ու մի հարց էլ՝ դուք մինչև հիմա արդարացնո՞ւմ եք անարխիզմը, քաղաքի կենտրոնում բենզինով շշեր տրաքացնելը, փայտե մահակներով նախագահականի շենքը գրավելը և հանրային ձևով հայհոյանքներ տվող քաղաքական գործիչին, գողական լեքսիկոնով խոսող նախկին ոստիկանին։ Զուտ հետաքրքիր է ձեր կարծիքը։