Արդեն մի քանի ամիս է, ինչ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին վերաբերող նորությունները բոլորիս ուշադրության կենտրոնում են: Օրեր առաջ բոլորս մտահոգված էինք, թե ներկայացված երկրներից որոնք կանցնեն եզրափակիչ փուլ, դրանց շարքում կլինի՞ արդյոք Հայաստանը: Անկասկած: Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը Գոռ Սուջյանի գլխավորությամբ փայլուն ելույթ ունեցավ մայիսի 16-ին կայացած երկրորդ եզրափակիչ փուլին և անցավ եզրափակիչ փուլ, որն արդեն այսօր արժանացավ բոլորիս ուշադրությանը: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր քսանվեց երկիր: Հայաստանը հանդես եկավ տասներկու համարի ներքո:

Անկեղծ ասած թե նախընտրական փուլերում, թե այսօր հնչած բոլոր երգերից հիշվող լինելու իր հատկությամբ, մեղեդայնությամբ և կատարման բարձր մակարդակով աչքի էր ընկնում մեր երկրի ներկայացուցչի` «Դորիանսի» կատարումը և “Lonely planet” երգը: Մյուս քսանհինգ երկրների երգերից ևս կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք հիշվող ու մեղեդային էին, սակայն, իմ անձնական դիտարկմամբ, Հայաստանին զիջում էին:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել