Հեշտ չէ ինքդ քեզ խոստովանել, որ հարաբերություններում այլևս սեր ու կիրք չկա: Սակայն պետք է լսել սրտին, նույնիսկ եթե այն, ինչ նա է հուշում, ցավալի է: Ահա ր ճշմարիտ նշան այն բանի, որ հարաբերություններում կայծ այլևս չկա, ու նշանակում է` այն մոտ է ավարտին:
1.Նրա հպումները դարձել են տհաճ
Երբ զգացմունքները մարում են, ոչ միշտ է ցանկություն լինում մարդու հետ ընդհանուր բան ունենալ, մինչդեռ մմի ժամանակ Ձեզ համար դա ամեն ինչ արժեր: Ռոմանտիկ էտապում կախվածությունն առաջացնում են հենց հպումները: Եթե դրանք Ձեզ տհաճ են դառնում, ուրեմն` Ձեր սիրավեպը մոտենում է ավարտին:
2. Դուք գերադասում եք ընկերների հետ հանդիպումները նրա ընկերակցությունից
Սիրելու դեպքում 24 ժամն էլ հերիք չէ` սիրելիի ներկայությունը վայելելու համար: Հարաբերությունների սկզբում Դուք ամեն րոպեն ցանկանում էիք նրա հետ անցկացնել: Սակայն երբ սառում եք, սկսում եք ձանձրանալ, այդ պատճառով գերադասում եք ընկերների հետ հանդիպումներն ու աղմկոտ երեկույթները:
3. Սկսել եք ավելի շատ ժամանակ անցկացնել աշխատավայրում
Եթե առաջ շուտ էիք վազում տուն, որպեսզի 10 րոպե ավել մնայիք սիրելիի հետ, ապա հիմա, երբ հարաբերությունները սառել են, ամեն բան անում եք` աշխատավայրում ավելի երկար մնալու համար:
4. Սկսում եք նրան համեմատել ուրիշների հետ
Եթե Ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ ուրիշ մեկի հետ Ձեզ համար ավելի լավ կլիներ, ուրեմն` ժամանակն է վերջ տալու այսպիսի սիրավեպին:
5. Չեք պատասխանում նրա զանգերին
Մեր օրերում հեռախոսներն ու այլ գաջետները միշտ մեզ մոտ են: Դուք հաստատ ձանձրանում եք հարաբերություններում, եթե չեք շտապում պատասխանել նրա զանգերին ու հաղորդագրություններին: Պազապես չեք ուզում ավելորդ անգամ լսել նրա ձայնը, իմանալ նրա խնդիրների մասին ու պարզապես ժամնակ վատնել այն մարդու վրա, ով Ձեզ համար արդեն մեկ է:
6. Այլևս չեք կիսում նրա հետաքրքրությունները
Եթե հարաբերությունների սկզբում նրա հետ զբաղվում էիք նրա սիրելի զբաղմունքներով, ապպա հիմա չեք էլ ուզում լսել նրա հետաքրքրությունների մասին:
7. Նրա կատակները Ձեզ մոտ ագրեսիա են առաջացնում
Կար ժամանակ, որ Դուք ծիծաղում էիք նույնիսկ նրա հիմար կատակների վրա: Իսկ հիմա ամեն բան փոխվել է: Նրա կատակները Ձեզ թվում են ոչ տեղին, ոչ ծիծաղելի ու նյարդայնացնում են Ձեզ:
8. Համատեղ ապագան գրեթե անհնարին է թվում
Յուրաքանչյուր զույգ հարաբերությունների ինչ-որ էտապում սկսում է համատեղ ապագայի պլաններ կազմել: Բայց եթե հարաբերություններում ձանձրույթն է տիրում, ամուսնությունը, երեխաներն ու համատեղ հանգիստն այլևս հետաքրքիր չէ: