Tert.am-ը գրում է.

Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև: Այդ մասին հայտնում է հանձնախմբի կայքը:

«Նոր Զելանդիայի հայերը մտահոգված են Հայոց ցեղասպանության հարցով կառավարության դիրքորոշմամբ: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ Նոր Զելանդիան չպետք է 1915 թվականի դեպքերն անվանի «ցեղասպանություն», և պետք է այդ հարցը թողնի երկու կողմերի դիտարկմանը: Այդ դիրքորոշումը միայն նպաստում է թուրքական բռնապետության քաղաքականությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Նոր Զելանդիայի հայերը կշարունակեն զբաղվել երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման լոբբինգով և ջանքեր գործադրել՝ 1915 թվականի դեպքերի մասին հասարակության և երկրի կառավարության իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել