Tert.am-ը գրում է.

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվացնում է ջանքերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար: Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում նաև ԱՄՆ Կոնգրեսում, որի մոտ 50 անդամ ստորագրել է Հայաստանի առաջնորդի հետ հանդիպում կազմակերպելու հարցով Սպիտակ տանն ուղղված խնդրագիրը: Այդ մասին գրում է Washington Free Beacon-ը:

Թրամփի հետ հանդիպման ուղղությամբ ջանքերը տեղի են ունենում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև լարվածության սրման ֆոնին: Օրերս ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության պատճառով: Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին Փաշինյանի հետ հանդիպման կողմնակիցները հնարավորություն են տեսնում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խթանման համար:

Մինչ ամերիկացի հոգևորականը շարունակում է պահվել թուրքական բանտում, ԱՄՆ-ն հնարավորություն ունի ամրապնդելու իր կապերը Հայաստանի՝ Թուրքիայի գլխավոր դիվանագիտական հակառակորդներից մեկի հետ:


Հեղինակը հիշեցնում է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպումից բացի, կոնգրեսականները Թրամփի վարչակազմին կոչ են անում նաև բարձրաստիճան դիվանագիտական բանակցություններ անցկացնել Հայաստանի նոր կառավարության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել