Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը սկսվել է:Մեր ընդհանուր գահավիժումը կասեցնելու, այս հուսահատ իրավիճակում բեկում մտցնելու համար այն ընդամենը մի քանի ամիս ունի:Մեզ բաժին հասնող ամեն մի վատ նորություն կապվում է կոնկրետ պաշտոնյաների անվան հետ, նույնականացվում է նրանց հետ ու խորանում է համընդհանուր համոզմունքը, որ հենց իրենք են մեր բոլոր դժբախտությունները նպատակաուղղված կերպով ծնող, բազմացնող համազգային չարիքը: Աճեցին կաթնամթերքի գները, կարկուտը բերքը ոչնչացրեց, գազի գինը կավելանա, բանակում զինվորներ են զոհվում ոչ-մարտական պայմաններում," ընդդիմությունը" ընդդիմություն չէ, քաղաքում հրդեհներ են... Յուրաքանչյուր մեծ կամ փոքր արհավիրք արագացնում է վիճակը շտկելու համար դեռ մնացած ժամանակի վազքը: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ լավն էլ անեն վատ է, վատն էլ անեն վատ է, ուզում են փոխել ուրիշներին, մինչդեռ հենց իրենք պետք է փոխվեն...



