Armenpress.am-ը գրում է.
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում: Այն ներկայացնելու է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,-ասված է օրակարգային հարցի նախագծում:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/943181.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



