Tert.am-ը գրում է.

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստի Պավել Մանուկյանը կրկին հանդես եկավ հայտարարությամբ,պնդելով, որ ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոց արձակողն Արմեն Բիլյանը չէ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը: Դատարանը Պավել Մանուկյանի հայտարարությունն ընդունեց որպես ցուցմունք:

«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է, եթե այդ քայլը Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակը Արամ Մանուկյանն է, չնայած, կարծում եմ, որ Արամ Մանուկյանն ինքը կասեր, որ ինքն է եղել կրակողը:

Այսուհետ ոչ կեղծիքին, սա իրականություն է, կրակոցին ականատես եղել եմ ես, մեկ մետր հեռավորության վրա եմ եղել, և քիչ էր մնում, որ պատահաբար զոհվեր մեր Արմեն Ղամբարյանը»,-ասաց Պավել Մանուկյանը:

Ինչ վերաբերում է բանկոմատից գումար հափշտակելուն, Պավել Մանուկյանն ասաց, որ դա հափշտակություն չէ և ինքը տեղյակ է, որ բանկոմատը բացողը, ոչ թե Արմեն Բիլյանն է, ինչպես նշված է մեղադրանքում, այլ Մխիթար Ավետիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել