Երեխան ձգտում է դեպի մայրիկը, հայրիկը բարկանում է.
Հայրիկը բարկանում է, գազը թանկանում է.
Գազը թանկանում է, ամեն ինչ թանկանում է, վիճակը ծանրանում է...
Վիճակը ծանրանում է, Մայրիկը գումար է տրամադրում, երեխան ձգտում է դեպի մայրիկը...
Երեխան ձգտում է դեպի մայրիկը, հայրիկը բարկանում է, գազը թանկանում է...
ամեն ինչ թանկանում է, վիճակն անտանելի է...
Վիճակն անտանելի է, երեխան ձգտում է դեպի հայրիկը,
Մայրիկը բարկանում է, գումարը ետ է պահանջում,
գումարը չկա, երեխան ձգտում է դեպի մայրիկը, 
Հայրիկը բարկանում է..............

Կարծում եմ ամենքին պարզ է, որ միակ ելքը Երեխայի արագ մեծանալն է..........

Դերերում՝ Երեխա-Հայաստան
Հայրիկ- Ռուսաստան
Մայրիկ-Եվրոպա(ԱՄՆ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել