1982թ.-ի այս օրը՝ օգոստոսի 7-ին, ծնվել է ազգի հերոս, 2016թ.-ի ապրիլի 2-ին նահատակված Ալիկ Առաքելյանը՝ նույն ինքը Մառոզը:

2016-ի ապրիլի 2-ի լուսաբացին Ալիկը 4 սպա ընկերների հետ «Ուազ» մեքենայով մեկնում են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Նրանք տեղյակ էին, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Ալիկը երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Նա ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք՝ մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո ուսից վիրավորում է ստանում, սակայն շարունակում է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնում և նռնակով պայթեցնում թշնամու զինվորներին։ Ցավալի լուրը թիկունք հասավ ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին հանձնվեցին ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալիկ Առաքելյանի մարմինը...

Ծնունդդ շնորհավոր, հավերժ փառք քեզ, ՀԵՐՈՍ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել