Օսկանյանի հետ երկու ժամ բավականին ծավալուն ու բազմազան թեմաներով զրույցի ընթացքում նա այդպես էլ չբացատրեց, թե որոնք են ԲՀԿ-ին միանալու իր դրդապատճառները։ Իհարկե մի կողմ դնելով պսևդո-գաղափարային «հակա-օլիգարխիկ պայքարը», որը էդ կուսակցության դեպքում նույնիսկ ծիծաղելի էլ չի... Ուրեմն.
ա) կամ Օսկանյանը իրոք հավատում ա, որ ԲՀԿ-ի կազմում զբաղվելու է հակա-օլիգարխիայով, ու էդ դեպքում ինքը չափից դուրս ռոմանտիկ ա, ու շատ շուտ հիասթափվելու է ու դուրս գա (եթե իհարկե այդքան սկզբունքային լինի)
բ) կամ էլ, պարզապես, հերթական խորը արմատներով ռեվանշիստ քաղաքական գործիչն է, որը մի կուսակցության շնորրհիվ (որի ընդդիմադիր դերի օգուտները պետության համար ես չեմ տեսնում) ուզում է վերադառնալ իշխանություն։ Իսկ տենց մենք արդեն ունենք, չենք իմանում, ոնց ազատվենք :)
Երրորդ տարբերակն էլ կա, հենց իր հնչեցրածը, բայց չհամոզածը. թե երկրում փոփոխություններ կատարելու բուռն ցանկությունն է։ Կատարող լիներ՝ իր նախարար եղած ժամանակում առաջին հերթին իր ենթարկության ներքո գտնվող նախարարությունում կկատարեր, ոչ թե նախարարությունից կդարձներ հիմնականում սուրճ ըմպող կանանց օթյակ։
Մի խոսքով, եթե ընդդիմություն, ապա՝ Ժառանգություն։ Թարսի պես, ստեղ էլ անկաշկանդ ժողովրդավարներն են պոչ էղել... Բարդ է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել