Կյանքը նոր սկսած

1894-ի հունվարին փոքրիկ գերմանացի տղան փողոցում խաղում էր ընկերների հետ: Խաղերից մեկի ժամանակ նա հանկարծակի հայտնվեց սառած Ինն գետի վրա, և բարակ սառույցը կոտրվեց: Տղան ընկավ սառը ջրի մեջ ու սկսեց խեղդվել:

Այդ պահին մեկ այլ տղա՝ Յոհան Կյուբերգերը, անցնում էր գետի կողքով: Ճիչ լսելով՝ նա օգնության հասավ ու փրկեց անպաշտպան երեխային: Այդ երեխան 4-ամյա Ադոլֆ Հիտլերն էր:

Կյանքի մնացած տարիներին Հիտլերը պարբերաբար հիշում էր, թե ինչպես է առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել մահվանը: Այս պատմությունը հասարակությանը հասանելի դարձավ գերմանական թերթերից մեկի շնորհիվ: Յոհան Կյուբերգերը հետագայում քահանա դարձավ:

Չափազանց բարեսիրտ բրիտանացի զինվորը

Առաջին աշխարհամարտի ավարտին բրիտանացի զինվորներն իրենց ձեռքը վերցրին վերահսկողությունն ու վերանորոգեցին այն կամուրջը, որը մասնակիորեն ավիրվել էր գերմանացիների կողմից: Այդպիսով նրանք ձգտում էին կանխել հակառակորդի ռազմական տեխնիկայի մուտքն օկուպացված ֆրանսիական քաղաք: Հերթական մարտից հետո բրիտանական բանակի երիտասարդ զինվոր Հենրի Թենդին պառկեց՝ հանգստանալու ու վիրակապերը փոխելու: Հանկարծ նա նկատեց գերմանացի զինվորի, որը երևում էր թաքստոցից:

Թենդին նշան բռնեց, պատրաստվեց կրակել թշնամու վրա, սակայն մտափոխվեց՝ նկատելով, որ այդ զինվորը վիրավոր է: Պարզվում է՝ Հենրին խղճացել է 29-ամյա Ադոլֆ Հիտլերին: «Ես չէի ցանկանում վիրավորին սպանել»,- այդ դեպքի մասին պատմել է Թենդին 1940-ին:

Ճանապարհային ավտովթար

Բարձրաստիճան նացիստ գեներալ-մայոր ու Հիտլերի տնտեսական խորհրդատու Օտո Վագեները հավատացնում էր, որ 1930-ին ֆյուրերը կարող էր մահանալ ճանապարհային ավտովթարի արդյունքում:

1930-ի մարտի 13-ին բեռնատարը գրեթե մխրճվեց Հիտլերի՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Բարեբախտաբար, բեռնատարի վարորդը հասցրել է արգելակել, այդ պատճառով էլ հարվածը ավելի քիչ դաժան էր, քան կարող էր լինել: Հիտլերի կողքին նստած էր Օտո Վագեները:

Կես տարի անց Հիտլերն ու նացիստական կուսակցությունն իշխանության եկան: Ցավոք սրտի, բեռնատարի վարորդի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Անհաջող ինքնասպանության փորձ

Չնայած ֆյուրերի ծայրահեղ ազգայնական հայացքներին՝ ֆաշիստների՝ իշխանության գալուց քիչ ժամանակ առաջ Հիտլերի հավատարիմ մարդկանց ցանկում Հարվարդն ավարտած մի գերմանացի էր ու նրա կինը, ով ծնվել էր Ամերիկայում: Էռնեստ Հանֆշտենգլն ու կինը՝ Հելենը, Հիտլերին առաջին անգամ հանդիպել են 1921-ին՝ Նյու Յորքից Մյունխեն ճամփորդությունից անմիջապես հետո: Նրանք շատ ոգևորված էին երիտասարդ Հիտլերի հռետորական կարողություններից, որը նկատել էին մյունխենյան բարերից մեկում: Երիտասարդ մարդիկ ծանոթացան ու մոտ ընկերներ դարձան: Որոշ ժամանակ Ադոլֆ Հիտլերն անգամ ապրել է Հանֆշտենգլի մոտ: Ավելի ուշ Էռնեստն ու իր կինը մասնակցեցին Գարեջրային հեղաշրջմանը, երբ նացիստները փորձում էին երկրում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել: Փորձն անհաջող էր:

Անհաջող հեղաշրջման փորձից հետո եռյակը քաղաքից դուրս փախչեց: Ադոլֆ Հիտլերը, ում մեղադրում էին պետական դավաճանության մեջ, կատաղությունից չէր գտնում իր տեղը: «Ամեն ինչ կորած է: Պայքարելու իմաստ այլևս չկա»,- գոռում էր նա: Այդ բառերից հետո Հիտլերը սեղանից վերցրել է ատրճանակը, սակայն կրակելուց առաջ Հելենը հասցրել է Ադոլֆի ձեռքից խլել զենքը: Մի քանի օր անց տունը շրջափակեցին ոստիկանները, և Ադոլֆը ձերբակալվեց:

Մոր անսպասելի մահը

Շատերը կարծում են, որ այն գլխավոր իրադարձություններից մեկը, որոնք կազմավորել են Հիտլերի բնավորությունն ու անհատականությունը, նրա՝ արվեստի դպրոցից դուրս մնալն էր: Իրականում դա այդպես չէ: Ադոլֆը վատ նկարիչ էր, և նրան կհեռացնեին յուրաքանչյուր արվեստի դպրոցից: Այդ տարիներին մեկ այլ իրադարձություն է տեղի ունեցել, որն ահռելի մեծ ազդեցություն է թողել ֆյուրերի կյանքի վրա. դա նրա մոր մահն էր: Մայրը մահացել է 47 տարեկանում կրծքի քաղցկեղից: Ֆյուրերը պաշտում էր իր մորը, և իր «Mein Kampf» գրքում մոր վախճանն անվանել է «ամենասարսափելի հարված»:

Որոշ պատմաբաններ կարծում են, որ Հիտլերը հրաժարվել է հավատալ, որ իր մայրը մահացել է կրծքի քաղցկեղից: Ադոլֆը հավատում էր, որ նրան հրեա բժիշկ է թունավորել: Շատ հավանական է, որ կյանքի հենց այս դրվագն է նացիստի մոտ ատելություն առաջացրել հրեաների նկատմամբ, որն էլ Երկրորդ աշխարհամարտի տարիներին բերեց Հոլոքոստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել