Երբ արյունովդ ողողված, ոլորված ոտքով ու համարյա ուշաթափվելով փախնում ես կյանքիդ համար, ու քարերով զինված մի ամբոխ հասնում ա քեզ, պտտվում ես ու հարցնում. «Բայց ինչի՞ համար, ես ձեզ ի՞նչ եմ արել»: Հետո տեսնում ես մի օրգազմիկ բերկրանք իրենց դեմքին, քո ավելի մեծ ցավն իրենց միայն հաճույք ա պատճառում:
Երբ ժամից ավել քեզ հետապնդում են, դու ֆիզիկապես մարում ես արդեն, բայց ներքին ձայնդ ճչում ա․ «ՍՊԱՆՈՒՄ ԵՆ, ՓԱԽԻ»:
Երբ աչքերդ քո իսկ արյունով են հեղեղված, ու դու անորոշ մթությունն էլ ես կարմիր տեսնում:
Երբ մոտենում ես պատահական մեքենաների ու աղերսում, որ փրկեն քո փոքրիկ, բայց այդքան կիսամեռ կյանքը, իսկ իրենք քշում-գնում են:
Երբ դժոխքից փախնում ես, բայց չես էլ կարողանում լացել, որ հանգստանաս:
Քեզ ուղղակի մնում ա մի մարմին, որի մեջ կիսամեռ հոգիդ նայում ա աշխարհին բացարձակ անտարբերությամբ:





