Aysor.am-ը գրում է.
Հատուկ քննչական ծառայության պետը միջամտում է արդարադատությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանն՝ անդրադառնալով երեկ հանրային հեռուստաընկերությանը տված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարություններին։
«Հայաստանի օրենսդրության համաձայն, պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը։ ՀՔԾ պետի կողմից հրապարակային հայտարարությունը անմիջական միջամտություն է արդարադատության պրոցեսին», - ասաց Գրիգորյանը։
Նույն պնդումն արեց նաև պաշտպանական խմբին նոր միացած Հայկ Ալումյանը. «Ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդպես միանշանակ։ ՀՔԾ պետը կարող է ասել՝ մենք համարում ենք այսպես կամ այնպես, բայց ինքը չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնցից կհտևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այդ հանցագործությունը։ Դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտումն է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



