Բորենիներ են իսկական:
Նրանք, ովքեր սպասում են բանակում հերթական մահվան դեպքին, որ էդ երեխեքի հարազատների վերքերը քրքրեն իրենց ակցիաներով, նրանք, ովքեր վազում են դիակ ու հարազատների վիշտ նկարելու ու ինտերնետում դնելու, որ քլիքեր հավաքեն:
Հարազատները վշտից խելագարված կարող է որոշեն իրենց երեխային տանել Հանրապետության հրապարակում դնել, չեմ կարող դատել, բայց եթե ինչ-որ մեկը շիրա է տվել, որ էդ մարդիկ էդ քայլին դիմեն, ապա բորենու քառակուսի էլ չի, խորանարդ է՝ յոթը պորտով էն կողմ ու էս կողմ:
Մարդիկ կորցնում են իրենց մարդկային դեմքը՝ հանուն հասարակական կամ քաղաքական կամ լրագրողական կամ որևէ այլ տեսակի ակտիվության: Ավելի լավ կլիներ, եթե էդ խուժանը ինտերնետի տեղը չիմանար, միգուցե անասնանալն ավելի դժվար լիներ
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/640184.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել