2008թ. մարտի 2-ի ԱԺ նիստով Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հաստատելիս Ազգային ժողովի պատգամավորներին տեղյակ չի պահվել, որ դրա մասն է կազմում նաև 0038 գաղտնի հրամանը: Ըստ որում՝ նիստը ՀՀԿ առաջարկությամբ առանց հեռարձակման է ու կարող էին դա անել: Բայց չարեցին: Խոշոր վերապահումով ընդունենք, որ 2007-ին ընտրված ԱԺ-ը ժողովրդի իշխանության ներկայացուցչական մարմինն է: Ի վերջո, այդ պահին գործող սահմանադրութամբ երկու սահմանադրական ինստիտուտ են համարվել ժողովրդի ուղիղ մանդատի կրող նախագահն ու ԱԺ-ը: Ըստ որում՝ ԱԺ լեգիտիմությունը չէր վիճարկվում այդ պահին, այլ նախագահի: Ու վիճարկելի լեգիտիմությամբ ինստիտուտը չվիճարկվող լեգիտիմությամբ իսնտիտուտից գաղտնի է պահում գաղտնի ու հակասահմանադրական հրամանը: Ի՞նչ է սրա անունը: Այո, այո, սահմանադրական կարգի տապալում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: