«Կա–Դար» աստղադիտարանի գիտական ղեկավար, աստղագետ Ստանիսլավ Կորոտկին պատմել է «Անհավատալի Հալք» գիսաստղի՝ տիեզերքում անհետացման մասին, որը հսկայական արագությամբ դեպի Երկիր էր սլանում, իսկ չափսերով երկու անգամ գերազանցում էր Յուպիտերին։

Որոշ պարբերականներ հաղորդում էին, որ գիսաստղը սպառնում է մեր քաղաքակրթության գոյությանը։ Արևմտյան մամուլում այն «Հալք» էին անվանում գազային թաղանթի կանաչ երանգի համար։

Ստանիսլավ Կորոտկիի խոսքերով՝ C/2017 S3 (PANSTARRS) գիսաստղը, որը հայտնաբերվել էր 2017 թվականի սեպտեմբերին, առավելագույնս համապատասխանում էր սարսափեցնող տիեզերական մարմնի նկարագրությանը։

Երկրի հետ նրա մոտեցմանը սպասում էին օգոստոսի 7-ին։ Ամենազավեշտալին այն է, որ «անհավատալի Հալքն» իրականում այլևս գոյություն չունի։ Կորոտկիի խոսքերով՝ գիսաստղը քայքայվել է տիեզերքում դեռևս հուլիսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել