Երեկ՝ 41 երաշխավորագրերի մասին գրառումիցս հետո, ինձ մի քանի ընկերներ, այդ թվում՝ ՔՊ-ից, հարցրին. «Կո՞ղմ ես, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի»։
Պատասխանս մեկն է․ իմ կողմ ու դեմից բան չի փոխվում, այդ հարցը կարող եք տալ այս պահի իշխանություններին, նամանավանդ այն ինֆոյից հետո, երբ պարզ դարձավ, որ ՌԴ-ն կարող է դադարեցնել դեպի Հայաստան զենքի մատակարարումը։
Բոլոր այն քաղաքագետներին ու հասարակական գործիչներին, ովքեր «Լավրովն ո՞վ է՝ բան ասի» կամ «Ժողովուրդ, հանգիստ եղեք, կատակ են անում» կամ «ՌԴ-ն խուճապի մեջ է» և նմանատիպ մակարդակի այլ վերլուծական թեզեր են շպրտում դաշտ, մեկ հարց ունեմ՝ դեռ շարունակում եք ձեր փառահեղ թեզերը պաշտպանե՞լ։
Տղերք, լրջանալու պահն է, դադարեցրեք պոպուլիզմը, լայքահավաքությունը։ Հարցը բնավ երկրորդ նախագահի կամ Խաչատուրովի մեջ չէ։ Հարցն ավելի խորքային է, անձերից անկախ ու միայն երևույթների մասին։
Այո, Ռոբերտ Քոչարյանի հարցը ներքին է, այ ՀՀ երկրորդ նախագահի հարցն արդեն դուրս է գալիս ՀՀ ներքին հարցերի պրիզմայից։
Այո, Խաչատուրովի հարցը ներքին է, այ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն արդեն դուրս է գալիս ՀՀ ներքին հարցերի պրիզմայից։
Սա գիտակցել է պետք, սրա հետևանքները՝ հաշվարկել։
ՀԳ. Միջազգային հարթակում մեր #Դուխով հեշթեգը հաշվի առնող չկա, կան միայն անձնական շահեր։